Հասարակություն 

Մանրամասներ` Մարալիկում տեղի ունեցած արտագնա նիստի վերաբերյալ/տեսանյութ/

analitik.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Մարալիկում տեղի է ունեցել ավագանու արտագնա նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր համայնքապետարանի գործունեությունը տեղափոխելու և բնականոն ընթացքն ապահովելու հարցերը:

Քիչ առաջ, Արտակ Գևորգյանի համակիրներից Առաքելը Analitik.am-ին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է Մարալիկի համայնքապետարանի գործունեությունը «Անի» համայնքի 16 համայնքապետարաններում շարունակելու հարցը։

Նա նշեց նաև, որ եթե Գևորգյանի հրաժարականի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները նորից խոչընդոտեն համայնքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքին, իրենք նորից կփակեն ճանապարհները. «Եթե նման բան նորից տեղի ունենա, մենք կփակենք բոլոր ճանապարհները»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից