Բարի օր Տնտեսություն 

Մթերողները խաղողագործների ուզած գնին համաձայն չեն. Վայոց ձորի Գյուղատնտեսության վարչության պետ

analitik.am

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով, որ «Արմենիա Վայն» ընկերությունն իրենց մթերման գոծընթացին չխանգարի: Գյուղացիները պնդում են, որ կան այլ մթերողներ, որոնք պատրաստ են վճարել 300 դրամը, սակայն չեն կարող «Արմենիա Վայն»-ի գլխից թռնել:

Analitik.am-ն այսօր զրուցեց Վայոց ձորի Գյուղատնտեսության վարչություն պետ՝ Մարատ Ներսիսյանի հետ, ով ասաց, որ խաղողագործների պահանջը միայն իրենց խաղողը 300 դրամով մթերելն է. «Խաղողագործները միայն պահանջում են, որ իրենց խաղողը մթերվի 300 դրամով, իսկ մթերողներն էլ այդ գնին համաձայն չեն»:

Ներսիսյանը հայտնեց, որ  մարզպետարանը զբաղվում է այդ խնդիրները կարգավորելով․ «Այդ բողոքի ակցիան որոշակի չափով հիմնավոր չէ՝ կապված խաղողի մթերման գնի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ Գյուղատնտեսության նախարարը և խոշոր մթերողներն  այսօր ժամը 17:00-ին լինեն մարզպետարանում: Կլինի խորհրդատվություն, որից հետո կգնանք այն համայնք, որտեղ առաջացել է հետևյալ խնդիրը և կփորձենք լուծում տալ»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ավելի ուշ արդյունքների մասին կտեղեկացնի. «Իսկ ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ասեմ, որ շատ սխալ ձևակերպում է դա, որովհետև մարդիկ իրենց գինն են առաջարկում, իսկ դա առաջարկ-պահանջարկի տարբերակն է: Մարզպետարանը՝ նախարարության և համայնքապետի հետ կկարգավորի այս խնդիրը»,-ասաց նա:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից