Իրավական Հասարակություն 

Ինչ կապ ունի հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը Մարտի 1-ի գործի հետ

analitik.am

Գործարարներ Սամվել Մայրապետյանի ու Սիլվա Համբարձումյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Սիլվա Համբարձումյանը։

«Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել։ Հարցաքննությունը եղել է Մարտի 1–ի գործի շրջանակում։ Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել հարցաքննում։ Մարտի 1–ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1–ի գործի հետ։ Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,– ասաց Սիլվա Համբարձումյանը։

Նա նշեց, որ այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար։ Սիլվա Համբարձումյանը հայտնեց նաեւ, որ այս գործի շրջանակում ինքն ունի վկայի կարգավիճակ։ Գործարարը հերքեց նաեւ մամուլի տեղեկությունները, թե իր ցուցմունքի հիման վրա են ձերբակալել Մայրապետյանին։

Մանրամասն՝ News.am

Ավելի վաղ ՀՔԾ-ն Analitik.am-ի հետ զրույցում հաստատել էր Մայրապետյանի ձերբակալության փաստը՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց:

 

Նույն շարքից