Իրավական Հասարակություն 

Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց. Այն կապ չունի Մարտի 1–ի գործի հետ

analitik.am

Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպանը։

«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասաց նա։

Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։

Մանրամասն՝ News.am

Ավելի վաղ ՀՔԾ-ն Analitik.am-ի հետ զրույցում հաստատել էր Մայրապետյանի ձերբակալության փաստը՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց:

ՀՔԾ-ի հետ կապ հաստատելու և մեղադրանքի բովանդակությունը պարզելու մեր փորձերը դեռ արդյունք չեն տվել:

Նույն շարքից