Հայաստան Քաղաքականություն 

Մարալիկի քաղաքապետը հրաժարական չի տալու. Քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարալիկի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են համայնքապետարանի մուտքը, որը դեռ շարունակում է փակ մնալ:

Հոկտեմբերի 8-ին Մարալիկում տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է, որ համայնքապետարանի աշխատանքները շարունակվելու են «Անի» համայնքի 16 համայնքապետարաններից մեկում:

Այսօր Analitik.am-ի հետ կապ հաստատեց Գևորգյանի համակիրներից Առաքելը և հայտնեց, որ Մարալիկի համայնքապետարանը դեռ փակ է. «Մարալիկի համայնքապետարանի դռները դեռ փակ են, քանի որ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները չեն դադարեցրել նստացույցը, սակայն Գևորգյանը համայնքապետարանի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովել է:

Մեզ հետ զրույցում Առաքելը նշեց նաև, որ սուտ  լուրեր են պտտվում համայնքապետի հրաժարական տալու մասին. «Լուրեր են պտտվում, որ Գևորգյանը հրաժարական է տալու, բայց նման բան չկա, ես հերքում եմ դա: Նման բան լինել չի կարող»,- ասաց նա:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից