Իրավական Ֆեյսբուք 

Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է արել Սևանի ոստիկանության միջադեպի վերաբերյալ

analitik.am

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Սևանի ոստիկանությունում 28-ամյա երիտասարդին բռնության ենթարկելու դեպքի հետ կապված․

«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սեւանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։

Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ դեռեւս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։

Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։ Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին»,-գրել է Ահարոնյանը։

Նույն շարքից