Հասարակություն Միջազգային 

Հաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է ռեփեր 50 Cent-ի առաջարկին

analitik.am

Ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովն ինստագրամում գրառում է արել՝ պատասխանելով հայտնի ռեփեր 50 Cent-ի կողմից վերջերս արված առաջարկության հետ կապված։ Նա գրել է․ «Եթե դու ​​ցանկանում ես տեսնել այն վայրը, որտեղ ծնվում են իսկական տղամարդիկ, ապա ես հրավիրում եմ քեզ Դաղստան: Երբ գամ ԱՄՆ կտեղեկացնեմ քեզ: Շնորհակալություն աջակցության համար, դու իսկական տղամարդ ես», - գրել է Նուրմագոմեդովը 50 Cent-ի հրապարակման տակ:

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ճանաչված ռեփեր 50 Cent-ն առաջարկել էր Հաբիբին մենամարտել Bellator-ում և պատրաստակամություն էր հայտնել վճարել նրան երկու միլիոն դոլար:

Նույն շարքից