Ինչպես արդեն հայտնել էինք, 14:20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբ կա տեղադրված:
Analitik.am-ին դպրոցից հայտնել են, որ ահազանգը կեղծ էր և զանգի հեղինակը հայտնաբերված է: Դպրոցի աշխատակիցներն այլ մանրամասներ չհայտնեցին: