Քյոլնի գլխավոր կայարանում պատանդ վերցված կնոջն ազատ արձակելու օպերացիան ավարտվել է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ազատ արձակված կնոջն այս պահին բժշկական օգնություն է ցուցաբերվում: Այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հատուկ օպերացիան սկսվել էր տեղի ժամանակով ժամը 12:45-ին: