Արմավիրում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Խուդաթյանի քարոզարշավին մասնակցելու ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու կուսակցությունը Հրազդանում չի պաշտպանում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ ՔՊ-ական Սևակ Միքայելյանի թեկնածությունը, նշել է. «Մենք բնականաբար շատ սիրում և հարգում ենք և Սասուն Միքայելյանին, և Սևակ Միքայելյանին: Մենք պարզապես կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ այս փուլում»:
Ավելի վաղ Քաղաքացիական պայմանագիրը հայտարարություն էր տարածել, որ կուսակցությունը Հրազդանում չի պաշտպանելու Սևակ Միքայելյանի թեկնածությունը:
Ավելի ուշ Սասուն Միքայելյանը նշել էր, թե իր սրտով է, որ կուսակցությունը չի պաշտպանում որդու թեկնածությունը: