Գլխավոր Հասարակություն 

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակեցին ճանապարհն ու երկաթգիծը

analitik.am

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են  Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Քաղաքացիները պահանջում են լուծում տալ իրենց խնդրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվանից գործարանի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ Բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի արդյունքում առաջացած ծուխը թույլատրվածից շատ է, ինչի պատճառով էլ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը տուգանվել է:

Ըստ Analitik.am-ի  տեղեկությունների, տուգանքն այնքան մեծ է, որ պղնձաձուլարանը գերադասել է փակվել, քան մուծել տուգանքները և շարունակել աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ պղնձաձուլարանում աշխատում է մոտ 600 մարդ, Բնապահպանական տեսչությունը տեղեկացվել է գործարանի հնարավոր փակման մասին, սակայն չի փոխել տուգանքի չափը: Արդյունքում աշխատակիցներն օրեր առաջ փակել էին  Մ-6 միջպետական մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պղնձաձուլարանը չփակվի:

 

Նույն շարքից