Հասարակություն 

/Տեսանյութեր/ Բողոքի ակցիա՝ Ալավերդիում. Քաղաքացիները փակել են ճանապարհը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են  Մ-6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Քաղաքացիները պահանջում են լուծում տալ իրենց խնդրին:

Բանն այն է, որ արդեն այսօրվանից գործարանը չի աշխատում՝ գործազուրկ թողնելով մոտ 650 աշխատակցի:

ՀՀ Բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի արդյունքում առաջացած ծուխը թույլատրվածից շատ է, ինչի պատճառով էլ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը տուգանվել է:

Ըստ Analitik.am-ի  տեղեկությունների, տուգանքն այնքան մեծ է, որ պղնձաձուլարանը գերադասել է փակվել, քան մուծել տուգանքները և շարունակել աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ պղնձաձուլարանում աշխատում է մոտ 600 մարդ, Բնապահպանական տեսչությունը տեղեկացվել է գործարանի հնարավոր փակման մասին, սակայն չի փոխել տուգանքի չափը: Արդյունքում աշխատակիցներն օրեր առաջ փակել էին  Մ-6 միջպետական մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պղնձաձուլարանը չփակվի:

Նույն շարքից