Բարի օր Հասարակություն 

Սպասում ենք փոխվարչապետի արձագանքին. Ալավերդիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

analitik.am

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվել է:

Analitik.am-ի հետ զրույցում Ալավերդու Խոշորացուց համայնքի ավագանու անդամ Հարութ Ձավարյանը հայտնեց, որ բնակիչների պահանջը հստակ է՝ ցանկանում են, որ գործարանը աշխատի: Նա նաև ավելացրեց, որ գործարանի փակվելու հիմնական պատճառը սեփականատեր Վալերի Մեջլումյանի գործունեությունն է. «Այս պահի դրությամբ Ալավերդիի «Էնգելս» թաղամասում միջպետական ճանապարհն ամբողջությամբ փակ է: Հավաքված են ոչ միայն գործարանի մոտ 600 աշխատակիցները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները»:

Ձավարյանն ասաց, որ որոշակի կապեր են հաստատվել կառավարության անդամների հետ. «Ակտիվիստները նաև խոսել են Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանի հետ, պայմանավորվել են, որ հանդիպեն փոխվարչապետ Տիգրանի Ավինյանի հետ»:

Նրա խոսքերով, ներկա պահին սպասում են փոխվարչապետի արձագանքին, որպեսզի հետագա գործողությունները որոշեն:

Ճանապարհն ու երկաթգիծը շարունակում են փակ մնալ:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից