Բարի օր Հասարակություն 

Ալավերդիում բողոքի ակցիա իրականացնողներն ուղևորվել են Երևան

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ առավոտյան Ալավերդիում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:

Խոսքը վերաբերում է մասնավորապես այսօրվանից փակված Ալավերդու պղնձաձուլական գործարանի մոտ 650 աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ովքեր փակել էին Վրաստան գնացող ճանապարհն ու երկաթգիծը: Այս պահին ճանապարհն արդեն բացված է:

Ալավերդու Խոշորացուց համայնքի ավագանու անդամ Հարութ Ձավարյանն Analitik.am-ին հայտնեց, որ ակցիա իրականացնող քաղաքացիների 10 հոգանոց պատվիրակությունն ուղևորվել է Երևան, որտեղ պետք է հանդիպում տեղի ունեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարանի հարցով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից