Պետք չէ մանիպուլացնել միջազգային կազմակերպության կարծիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Երբե՛ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»,-գրել է Հովհաննիսյանը:
Կարելի է ենթադրել, որ սա վերաբերում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանի և ԸՕ բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի գրառումներին: