Գլխավոր Հասարակություն 

Վստահ ենք, որ խնդրին դրական լուծում կտրվի. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալավերդիում, գործարանը փակվելու խնդրին լուծում տալու համար, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից, 10 հոգանոց պատվիրակությունն ուղևորվել էր Երևան, որտեղ պետք է հանդիպեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Ալավերդու գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն Analitik.am-ին հայտնեց, որ զրույցը տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: Նշեց նաև, որ քննարկվել են իրենց ներկայացրած պայմանները. «Մեզ ասացին, որ երկուշաբթի կառավարության ներկայացուցիչները, սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ հանդիպելու են: Դրական լուծումներ ստանալու մասով՝ շատ մեծ ակնկալիքներ ունենք»:

Կիրակոսյանն ասաց, որ հանդիպմանն իրենց նախաձեռնող խումբը ներկա չի լինելու և ավելացրեց, որ վստահ են, որ խնդրին դրական լուծում կտրվի:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից