Հայաստան Քաղաքականություն 

Պետք է մասնակցենք. Գալուստ Սահակյանը կողմ է, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին

analitik.am

Ազգային ժողովում քննարկվող ԸՕ  փոփոխություններն ինձ համար զրոյական նախագիծ է: Հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ դրա մեջ շատ խնդիրներ կան:

Հարցին, թե Հանրապետականը մասնակցելու է արդյո՞ք ընտրություններին, Սահակյանը նշել է, որ իր կարծիքով պետք է մասնակցել:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունմանը, ըստ երևույթին, դեմ են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ Ծառուկյան դաշինքն ու ԵԼՔ-ը պահանջում են ընդունել այն:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով, եթե ընդունվի էլ, ընդունվելու է առանց քաղաքական կոնսենսուսի:

Նույն շարքից