Հասարակություն 

Տրանսպորտի նախարարը նոր օր է հորինել օրացույցում. Փետրվարի 31 /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպել է Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ: Քաղաքացիները պահանջում էին լուծում տալ իրենց հարցին և թույլ տալ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը:

Բանն այն է, որ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը նախ արգելվել էր մինչև հոկտեմբերի 1-ը, սակայն ավելի ուշ օրինագիծ էր ընդունվել, որով վերոնշյալ որոշումն անժամկետ էր դարձել, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ ԱԺ-ն համպատասխան օրենքն ընդունել է փետրվարի 31-ին, իսկ դրանից 10 օր առաջ էլ այն հրապարակվել է ԱԺ կայքում, ինչն ինքը ստուգել է:

 

Նույն շարքից