Իրավական Միջազգային 

Բրիտանիայում տղամարդը թալանել է թոշակառուներին կետչուպի օգնությամբ

analitik.am

Մեծ Բրիտանիայում տղամարդը թալանել է տարեց մարդկանց կետչուպի օգնությամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Metro UK- ի հրատարակությանը:

Ռումինացի Տիտուս Ջալիան սպասել է թոշակառուներին բանկի մոտ, հետապնդել նրանց, որից հետո աննկատ լցրել է նրանց վրա կետչուպ և հայտարարել, որ նրանք արնահոսում են: Մինչև տարեց մարդիկ շփոթված չեն հասկացել, թե ինչ է կատարվում, Ջալիան նրանց թալանել է:

Նշվում է, որ դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն։ Այժմ նա պատրաստվում է  Ռումինիա արտահանձման, որտեղ կկրի պատիժը։

Նույն շարքից