Իրավական Միջազգային 

Հայտնաբերվել է սաուդցի լրագրողի մասնատված դին

analitik.am

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մասնատված դին հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայի՝ Ստամբուլի գլխավոր հյուպատոսության տարածքում գտնվող ջրհորի մեջ: Այս մասին հայտնում է Լենտան-ն՝ հղում անելով թուրքական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին:

«Իշխանությունները Խաշոգջիի մարմնի մասերը գտել են Սաուդյան հյուպատոսության տարածքում գտնվող ջրհորի մեջ», - հայտարարել է նա:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռ չկա:

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին անհետացել է հոկտեմբերի 2-ին, իսկ Սաուդյան Արաբիան նրա մահվան փաստը հաստատեց հոկտեմբերի 20-ին։

Նույն շարքից