Իրավական Միջազգային 

Լրագրողի սպանությունը պլանավորված է եղել. էրդողանը մանրամասներ է հայտնել Խաշոգջիի սպանությունից

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը նախօրոք պլանավորված է եղել: Թուրքական իշխանությունների վարկածով, լրագրողի սպանությունը պլանավորել է երկու խումբ, որոնցից մեկի կազմում եղել է 10 մարդ, այդ թվում գեներալներ, ովքեր հատուկ նշյալ նպատակով ժամանալ են Թուրքիա։

Էրդողանը հայտարարել է, որ սպանության նախօրեին Թուրքիա ժամանած մարդկանցից մի քանիսը եղել են անտառում, նրանք նկատել են նաև Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի մոտ։ Թուրքական կողմի տեղեկություններով, լրագրողի սպանությանը մասնակցած քաղաքացիներից 6-ը երկիրը լքել են հոկտեմբերի 2-ին (հենց այդ օրն անհետացավ լրագրողը), մնացածը՝ ավելի ուշ՝ նույն օրը երեկոյան։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ հյուպատոսարանից անհետացել են բոլոր ձայնագրությունները, որոնք արվել են տեսախցիկներով:

Էրդողանի խոսքերով, Խաշոգջիի սպանությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 15 մարդ։

Նույն շարքից