Քաղաքականություն 

Մեկ ԱԺ-ն շրջափակում են, ասում ընտրեք Փաշինյանին, մեկ էլ շրջափակելու են ասեն մի ընտրե՞ք. Ռուստամյան

analitik.am

Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել է ընտրությունները դեկտեմբերին անելու որոշման պատճառով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով, դեռ վաղուց իրենք ասել են, որ պետք է լինի ճանապարհային քարտեզ, որպեսզի բոլոր քայլերը համաձայնեցված լինեն. «Պետք է պարզ լիներ, թե որ ճանապարհով ենք գնում: Բայց չգիտես, թե ինչու որոշեցին վերջնագրի և պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տանել: Երևի համարում են, որ նախընտրական փուլում այսպես պետք է անել՝ բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել ընտրությունների ժամանակ ավելի լավ դաշտ ունենալու համար»:

ՀՅԴ-ականը կարծում է՝ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի թիմը հասկացել է, որ իրենց արածը հենց այն տրամաբանությունից է բխել, որ ԱԺ-ն լուծարվի իրավունքի ուժով. «Մենք ասում էինք, որ պետք չէ պարտադրանքի լեզվով խոսել: Մեկ ԱԺ-ն պաշարում են, ասում, որ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պետք է պաշարեն ու ասեն՝ մի ընտրեք։ Աբսուրդի մեջ ենք հայտնվել»։

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե դա ժողովուրդն է ուզում ու ժողովրդի իշխանությունն է, Ռուստամյանը նշեց, թե պետք չէ ժողովրդի իշխանությունը մատի փաթաթան սարքել, այն իրացման ճանապարհ ունի՝ ընտրությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԼՔ-ը վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ չառաջադրվելու պայմանով:

Նույն շարքից