Իրավական 

Սերժ Սարգսյանն ապրում է ձեր հարևանությամբ, իսկ Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

analitik.am

Ես 5 ամիս է Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա, իսկ վերջին անգամ ինձ գրություն են բերել, որ նա դուրս չի գալիս ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ ռեժիմը փոխելով, ոչ բաց կալանքով։ Այսինքն նրան բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն, դիմակավորված հատուկ ջոկատայինները մտնեն նրան բանտից հանեն։ Խորհրդարանում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Շանթ Հարությունյանի մասին պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցին։

Զուրաբյանը, դիմելով Փաշինյանին, բարձրացրեց նաև Վանո Սիրադեղյանի հարց. «5 ամիս է, Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում են: Սրանք ցավոտ խնդիրներ են, բարդ է իրավական լուծումներ գտնել, սակայն անհնարին բան չկա»:

Փաշինյանի խոսքերով, Հարությունյանն արդարացի պահանջ է ներկայացնում, որ պետք է իրեն արդարացնեն. «Դատարանը պետք է նրան արդարացնի։ Ինչու նրա պաշտպանները համապատասխան հայցով չեն դիմում դատարան»,-հարց բարձրացրեց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը չի ազդելու դատավորների որոշումների վրա՝ ոչ մի ձևով:

Վարչապետի թեկնածուի խոսքերով, կան հարցեր, որոնք պետք է քաղաքական լուծում ստանան, դրանց համար պետք է լինեն քաղաքական քննարկումներ, այդ դեպքում էլ պետք է իրավաբանական լուծումներ տրվեն։

Նույն շարքից