Բարի օր Իրավական Հասարակություն 

«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Պարոն Նիկոլ Փաշինյան.

Պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել:

Շանթը հայ ժողովրդի, հայկական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, եւ նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է:

Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունն արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետեւում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» եւ «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու:

Արդարացում Շանթ Հարությունյանին նախաձեռնություն

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը հրաժարվում է դուրս գալ բանտից:

Նույն շարքից