Քաղաքական Միջազգային 

Թրամփը խոստացել է այցելել Պիտսբուրգ, որտեղ երեկ տեղի է ունեցել կրակոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այցելել Պիտսբուրգ քաղաք, որտեղ երեկ սինագոգում հնչած կրակոցների արդյունքում մահացել է 11 մարդ, իսկ տուժածների թվում՝ 6 մարդ, այդ թվում չորս ոստիկան:

«Այո, ես կգնամ Պիտսբուրգ»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է նա, սակայն չի պատասխանել այն հարցին, թե երբ է պատրաստվում մեկնել:

Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը կրակ է բացել Պիտսբուրգի (Փենսիլվանիա) սինագոգում, որի արդյունքում ավելի վաղ հայտնվում էր յոթ զոհի մասին։ Հայտնի է նաև, որ հանցագործը հանձնվել է իրավապահներին:

Նույն շարքից