Բարի օր Քաղաքականություն 

Խաչատուրովին ետ կանչելը չի ազդելու Ռուսաստանի և Հայաստանի փոխհամագործակցության վրա. Դեսպան

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելը չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի փոխհամագործակցության վրա: Այս մասին «Эхо Москвы»-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը. «Դա աշխատանքային հարց է: Մենք կցանկանայինք, որ դա իմանային այն քաղաքագետները, որոնք խնդիր են տեսնում այս մասով: Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնի է և այն չի փոխվել»:

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր՝ եթե ՀՀ-ն կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միակ մեղավորը Փաշինյանն է լինելու։

Նույն շարքից