Բարի օր Հասարակություն 

Ցուցարարները փորձել են ներխուժել Մայր Աթոռի դիվանատան տարածք. Կխանգարեին արդյոք նրանց չընդունված օրենքները

analitik.am

Այսօր` հոկտեմբերի 31-ին, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փորձ են արել են մուտք գործել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք։ Փորձը ձախողվել է, քանի որ տեղում գտնվող ոստիկանները թույլ չեն տվել վերջիններիս դա անել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարությունը մերժեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով սահմանված կարգող երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագաի անվտանգությունը։ Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ։

Կառավարությունը մերժեց նաև մեկ այլ նախագիծ, որով արգելվում էր եկեղեցիների տարածքներում հանրահավաքների անցկացումը:

Նույն շարքից