Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արձագանքելով տարածված տեղեկություններին, թե Ադրբեջանը դիմել է Հայաստանին, առաջարկելով բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ազատ արձակել երկու կողմերի գերիներին և ձերբակալվածներին, և պատասխանելով հարցին, թե եղել է արդյոք նման առաջարկ, ասաց, որ հարցը վերաբերում է մի քանի դերակատարների. «Այստեղ պետք է նրբազգաց լինել: Կա կազմակերպություն, որն առավել նրբանկատ է այս հարցում և առավել զուսպ է որևէ գնահատականում: Այս առումով հարցը շատ նրբազգաց է: Վստահ եմ, որ ՊՆ մեր գործընկերներն ավելի հստակ կկարողանան արձագանքել: Հարցը միշտ էլ եղել է, ինչ վերաբերում է թվերին, ձևերին, գիտեք, որ հարցը մարդկանց է վերաբերում»,-ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը` ադրբեջանական առաջարկի վերաբերյալ լուրերի մասին