Բարի օր Հասարակություն 

ՀՀ ԱԳ նախարարությունը` Գերմանիայում հայկական մաֆիայի և դեսպանի հետ դրա հնարավոր կապի մասին

analitik.am

Մենք կատարել ենք հարցում, հարցը վերաբերում է շատ զգայուն և նուրբ խնդիրների: Այսօր` նոյեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը` խոսելով գերմանական մամուլում տարածված այն տեղեկություններին, որ երկրում ուժեղ հայկական մաֆիա է գործում, որը հնարավոր է կապ ունի ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Գերմանիայում նաև կասկածներ ունեն, որ հանցավոր խմբի հետ կապ ունի երկրում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Փոխնախարար Նազարյանը հայտարարել է, որ հարցը վերաբերում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, դրա ղեկավարին և հեղինակությանը. «Ավելին այս փուլում չեմ կարող ասել»:

Նազարյանի խոսքերով, պետք է սպասել արդյունքների. «Չեմ կարծում թե մամուլում պնդումների համապատասխան քայլեր պետք է ձեռնարկենք»:

Դեսպանի ետկանչի հարցը չի քննարկվում:

 

Նույն շարքից