Բարի օր Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը` ԼԳԲՏ ակտիվիստի հետ հանդիպման մասին

analitik.am

Ես ցավում եմ, որ մամուլն արձագանքում է նման էժանագին սադրանքներին, լավ մամուլն այդպիսի սադրանքներին չպետք է անդրադառնա: Այսօր` նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը` խոսելով համացանցում լայնորեն քննարկվող հանդիպման մասին:

Խոսքը վերաբերում է Արայիկ Հարությունյանի հանդիպմանը ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով հայտնի երիտասարդի հետ:

Հանդիպումից հետո երիտասարդը հայտարարել էր, որ բավարարված է քննարկումից:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը չխոսեց այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվել և սահմանափակվեց միայն վերոնշյալը հայտարարելով:

 

Նույն շարքից