Այսօր` նոյեմբերի 12-ին, պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, խոսելով մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել JAS-39 Gripen կործանիչներ, հայտարարեց, որ նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր ստացվող առաջարկություններն ուսումնասիրվում են և որոշումներ կայացվում` ելնելով առաջարկվող զինատեակների գնից, որակից և այլն:
Օրեր առաջ Ռեգնումը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է JAS-39 Gripen կործանիչներ գնել, որոնք արտադրվում են SAAB ընկերության կողմից: