Գլխավոր Քաղաքականություն 

Փաշինյանն իրեն միջազգային դատախազ է երևակայում. Բելոռուսի կոշտ պատասխանը` Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Այսպես կոչված փողոցային դեմոկրատիայի կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ: Հայտարարել է Բելոռուսի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը` պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով նշել էր, որ պարզաբանում է պահանջելու Բելոռուսի և Ղազախստանի նախագահներից: Այս մասին հայտնում է sputnik.by

«Երևում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն համարում է միջազգային դատախազ, որն իրավունք ունի ներելու կամ գլխատելու»,-հայտարարել է Գլազը` հավելելով, որ Հայաստանում դա կարող են անել Յուրի Խաչատուրովի նկատմամբ, բայց ոչ միջազգային հարաբերություններում, որտեղ կան հստակ պրոտոկոլներ և էթիկա. «Հավանաբար պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային դեմոկրատիայի կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում: Ափսոս, հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»:

Նույն շարքից