Հասարակություն 

Բաբկեն Մկրտչյանին աշխատանքից չեն հեռացրել, առաջարկել են տեղափոխվել այլ ստորաբաժանում

Տեսա, որ մի քանի հարգարժան ֆրենդներ իրենց էջում մի տեղեկություն են տարածել, որը, մեղմ ասած, իրականության հետ լուրջ խնդիրներ ունի.

1 - դավթաշենցի պաշտոնյային աշխատանքից չեն հեռացրել, այլ առաջարկել են տեղափոխվել այլ ստորաբաժանում,

2 - պատճառը եղել է պաշտոնյայի խնդրահարույց վարքագիծը՝ քաղաքացիների հետ շփումներում,

3 - քաղաքապետն այդ հարցով որևէ հանձնարարական որևէ մեկին չի տվել (քաղաքապետը վարչական շրջանի աշխատակազմերի կադրերով չի զբաղվում), և 3,5 - այս ամենը պաշտոնյայի կուսակցական պատկանելության հետ որևէ կապ չունի:

Հետաքրքիրն այն է, որ Մարությանին քննադատողների կեսը նախընտրում է դժգոհել, որ «հները» անմիջապես չեն հեռացվում, իսկ մյուս կեսը, որ հեռացվում են:

Իրականությունը, սակայն այլ տեղ է. քաղաքապետն ու նրա թիմը կադրերի ընտրության հարցում չեն առաջնորդվում նրանց «թարմության» աստիճանով կամ առանձնապես՝ քաղաքական նախասիրություններով: Ասում եմ առանձնապես, որովհետև որոշակի մակարդակի վրա, իհարկե, կարևոր է, որ գործընկերներդ քո՛ քաղաքական թիմի անդամ լինեն: Իսկ միջին ու ստորին վարչական օղակներում ամենևին կարևոր չէ աշխատակցի կուսակցական պատկանելությունը, կարևորը պրոֆեսիոնալիզմն է՝ իր բոլոր դրսևորումներով:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից