Հայաստան Քաղաքականություն 

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահի սպառնալիքին

analitik.am

Վաշինգտոնը տեղեկություն չի հայտնել Մոսկվային Արգենտինայում Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր չեղարկման մասին: ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կերչի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր է չհանդիպի Պուտինի հետ:

Պեսկովը նաև արձագանքել է Թրամփի այն հայտարարությանը, թե իրեն դուր չի գալիս հարցի արդյունքում առաջացած ագրեսիան:

«Եթե նա ագրեսիա անվանում է ուկրաինական ռազմական նավերի գործողությունները, դա կարելի է քննարկել՝ եղել է այն ագրեսիա, թե՝ ոչ: Իսկ եթե նա ագրեսիա է անվանում ռուսական կողմի գործողությունները՝ ուղղված պետական սահմանն անօրինական կերպով խախտելուն, ապա դրա հետ մենք համաձայն չենք»,-ասել է Պեսկովը:

 

 

Նույն շարքից