Իրավական Հասարակություն 

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը

analitik.am

Րոպեներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որը վերաբերում էր դատավորին ինքնաբացարկ հայտնելուն: Այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ Ալումյանը հայտնել էր այն հիմքը, որով միջնորդությունը ներկայացվել էր: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ դատավորի ընտրությունը կատարվել է վիճակահանությամբ, սակայն այդ փաստը որևէ կերպ արձանագրված չէ:

Ալումյանի համար որոշումn ակնհայտ անօրինական է, հիմա չի կարող որևէ բան ասել, քանի որ որոշումը դեռ չեն ստացել:

Երկրորդ նախագահի փաստաբանը հայտնեց, որ դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու վաղը: Նրա խոսքերով, դատարանը չի ստեղծվել օրենքի հիման վրա, դրա համար հետագայում դրա բոլոր որոշումները չեն կարող լինկել օրինական:

Հարցին, թե ինչպես են իրենք շարունակել աշխատանքը, եթե իրենց դիրքորոշմամբ դատարանը ստեղծվել է անօրինական հիմքով, Ալումյանը նշեց, որ իրենք չեն կարող չշարունակել, ուղղակի բոյկոտել, որովհետև դատարանն անկախ դրանից շարունակելու է գործը քննել և ինչ-որ որոշում կայացնել: Այս որոշումը բողոքարկման ենթական չէ, Քոչարյանի թիմը ստիպված շարունակելու է աշխատել դատարանի հետ:

Ալումյանը հայտարարեց՝ եթե դատարանն այս կազմով որոշում կայացնի, որն իրենց կարծիքով անօրինական կլինի, իրենք մնացած փաստարակների հետ միասին ՄԻԵԴ-ին ներկայացնելու են նաև այդ փաստարկը, որ դատարանն անօրինական է:

Փաստաբանի խոսքերով, դժվար է սպասել մի դատավորից օրինական որոշում, եթե ինքը, հասկանալով հանդերձ, որ իրավասու չէ հարցը քննել, շարունակում է դա անել:

 

Նույն շարքից