Իրավական Հասարակություն 

Ռոբերտ Քոչարանի խափանման միջոցի հարցի քննությունը կսկսվի վաղվանից. Հայկ Ալումյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վաղը կայանալիք նիստի ժամանակ կլինի երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի լուծումը՝ կալանավորելու են, թե՝ ոչ, ասաց, որ դժվար է ասել, քանի որ իրենք բավականին միջնորդություններ ունեն ներկայացնելու. «Չեմ կարող կանխատեսել, թե այդ միջնորդությունները լուծելու համար դատավորն ինչքան երկար կգտնվի խորհրդակցական սենյակում, չգիտեմ նաև, թե ինչ ունի ներկայացնելու մյուս կողմը: Միջնորդություններից միայն մեկն ասեմ: Պատրաստվում ենք միջնորդել, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, որը գործել է 2008 թվականի դրությամբ»:

300-րդ հոդվածն այն հոդվածն է, որը 2009 թվականին փոխարինվեց 301-ով, որով էլ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը խախտելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որը վերաբերում էր դատավորին ինքնաբացարկ հայտնելուն:

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կսկսվի վաղը ժամը 11:00-ին:

Նույն շարքից