Գլխավոր Իրավական Հասարակություն 

Փաստաբանն այն մասին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ բան վերադարձնի պետությանը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին ներկա է գտնվելու, եթե չունենա ինչ-որ հիմնավոր պատճառներ բացակայելու համար: Այս մասին հայտնել է երկրորդ նախագահի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Բուն հարցը հնարավոր է, որ այսօր չքննվի, քանի որ երկրորդ նախագահի փաստաբանները պատրաստվում են մի շարք միջնորդություններ ներկայացնել դատարան:

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, դատարանը մերժել էր Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին:

Սահակյանը բացարձակապես համաձայն չէ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ում կարծիքով Քոչարյանը պետք է գտնվի կալանքի տակ:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Քոչարյանը, մի քանի նախկին պաշտոնյաների օրինակով որոշ բաներ վերադարձնի պետությանը, Սահակյանը հայտարարեց, որ նման ինֆորմացիա չունի ու թույլ չի տա իրեն նույնիսկ խոսել այդ մասին մի մարդու հետ, ում մեղավոր չի ճանաչում:

Նույն շարքից