Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն անտեսում է նրա որոշումը

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն Գլխավոր դատախազը պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ին:

Ավելի ուշ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ինչպես դրանից հետո ֆեյսբուքյան իր էջում պարզաբանեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, համապատասխան միջնորդությունները քննարկվում են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում (այս դեպքում՝ այսօր՝ դեկտեմբերի 4-ին):

Ինչ վերաբերում է գործին վարչապետի պաշտոնակատարի արձագանքին, ապա նա Արարատում բառացիրոեն ասել էր հետևյալը «Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայան, կգրանցվեն և չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին: Մեր խմբակցության պատգամավորները կներկայանան»:

Սակայն Փաշինյանի հայտարարությունը տեղ չի ասել: ԱԺ ԵԼՔ խմբակցության 9 պատգամավորներից նիստին ներկայացել էր ընդամենը 3 պատգամավոր: Ավելի ուշ գրանցվեց ևս 4-ը:

 

 

Նույն շարքից