Քաղաքական գլխավոր 

Փաշինյանի ու Պուտինի օգնականի խոսքերը հակասում են իրար. Ինչու է իրականում հետաձգվել ՀԱՊԿ նիստը

ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ Երևանը դա խնդրել է երկրում կայանալիք ընտրություններով պայմանավորված, փոխանցում է ՌԱԻ Նովոստին:

«Նախորդ հանդիպման ժամանակ, որը կայացավ Աստանայում նոյեմբերին, կողմերը պայմանավորվել էին դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպման մասով, սակայն հետո հայկական կողմի խնդրանքով՝ պայմանավորված երկրում կայանալիք ընտրությունների քարոզարշավով, որոշում է կայացվել գագաթնաժողովը հետաձգել»,-ասել է Ուշակովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել էր. «Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 6-ին չանել, աշխատանքային կարգով լուծումները քննարկել, հետո պատրաստի լուծումներով գնալ գագաթնաժողովի »:

Նույն շարքից