Իրավական Միջազգային 

ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

analitik.am

ԱՄՆ-ում մի խումբ ամերիկացի սենատորներ Կոնգրեսի վերին պալատ ներկայացրել են բանաձև, որի համաձայն պետք է պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ԱՄՆ Սենատի բանաձևը պատրաստվել է հանրապետական ​​և դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչների կողմից՝ հանրապետական ​​սենատոր Լինդսեյ Գրեմի գլխավորությամբ: Փաստաթղթի ընդունման դեպքում այն չի ունենա օրենքի ուժ, այլ կարտացոլի Սենատի դիրքորոշումը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Մուհամեդ բեն Սալմանն ուղղակիորեն պատասխանատու է հանցագործության համար, քանի որ որպես թագաժառանգ, նա պետք է վերահսկի անվտանգության ուժը:

«Այս կառույցի (ԱՄՆ Սենատը) կողմից ներկայացված ապացույցների և վերլուծությունների հիման վրա Սենատը բարձր մակարդակի վստահություն է հայտնում, որ Մուհամեդ բին Սալմանը ներգրավված է Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ ...։ Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը և միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել բոլոր կողմերին՝ այդ թվում Մուհամեդ բեն Սալմանին, որը ներգրավված է Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ»,-նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, Սաուդյան Արաբիային կոչ է արվում վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Քաթարի հետ, պայմանավորվել այդ երկրի հետ ունեցած վիճաբանության հարցում քաղաքական լուծման մասին, ինչպես նաև անմիջապես ազատ արձակել սաուդցի բլոգեր Ռաիֆ Բադավիին։

Նույն շարքից