Քաղաքական գլխավոր 

ՀՀ ԱԳ Նախարարությունը պատասխանել է ՌԴ ԱԳ փոխնախարարի տղամարդկության մասին հայտարարությանը

Հայաստանն իր երկկողմ հարաբերությունները որևե երկրի հետ չի կառուցում ի վնաս մեկ այլ երկրի հետ հարաբերությունների: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը:

Ավելի վաղ Կարասինը հայտարարել էր, թե հույս ունի, որ Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կյգտնեն իրենց մեջ դիմակայելու ամերիկյան ճնշումներին և շանտաժին՝ հավելելով, որ Վաշինգտոնը բացահայտ կերպով միջամտում է Հայաստանի ներքին գործերին և փորձում է ազդել արտաքին քաղաքականության վրա:

«Ցանկանում եմ նշել՝ մենք ոչ մեկ անգամ ենք հայտարարել, որ Հայաստանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է հիմքում ունենալով սուվերեն իրավահավասարությունը: Մենք մեր հարաբերությունները որևէ կողմի հետ չենք կառուցում ի վնաս մեկ այլ երկրի: Այս սկզբունքը հետագայում ևս ընկած է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում»,-ասել է Նաղդալյանը։

Նույն շարքից