Հասարակություն 

Կնքվել է ընդհանուր 210 պայմանագիր, որոնցից 203-ն արդեն իսկ ստացել են բնակարանային կամ դրամական փոխհատուցումներ

Ձեր լրատվական կայքում հրապարակվել է «Պարոն Վանեցյան, իսկ ո՞ւր մնացին խոստումները» խորագրով նյութ։ Այդ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի գործունեությանը և ստեղծում է թյուր տպավորություն, որ Երևան քաղաքի 33-րդ թաղամասի օտարման գոտու բնակիչները գտնվում են անտեսված վիճակում։

Հայտնում եմ Ձեզ, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացնում եմ Ձեզ իրական պատկերը․ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն Երևան քաղաքի 33-րդ թաղամասի օտարման գոտու բնակիչների հետ կնքել է ընդհանուր 210 պայմանագիր, որոնցից 203-ն արդեն իսկ ստացել են բնակարանային կամ դրամական փոխհատուցումներ, իսկ 7-ի հետ ընթանում են բանակցություններ ք․Երևան Արգիշտի 11/11, 11 և 13 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից համապատասխան բնակարանային կամ դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։

Վերոգրյալից ելնելով և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը պահանջում եմ․

1․ Հերքել մեր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել ձեր կողմից տարածած վերոնշյալ տեղեկատվության մեջ,

2. Վերոնշյալ տեքստով պատասխան հրապարակել։

«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ տնօրեն՝ Տիգրան Ասրիյանց

Նույն շարքից