Analitik.am-ը նյութ էր հրապարակել ՀՀ Սամբոյի ֆեդերացիայում հնարավոր չարաշահումների մասին, որոնց հետ կապված մենք զրուցեցինք նաև ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի լրատվության պատասխանատու Վարդան Օնանյանի, մարզիչների հետ՝ իրավիճակն ավելի հանգամանալից հասկանալու համար:
Վարդան Օնանյանը մանրամասն ներկայացրեց իրենց դիտարկումներն այն կարծիքների հետ կապված, որոնք մեզ հայտնել էին ֆեդերացիայի մասին.
Մենք զրուցեցինք նաև ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի մի քանի մարզիչների հետ, որոնք իրենց կարծիքը հայտնեցին ֆեդերացիայի գործունեության մասին.
Մեզ ներկայացրեցին նաև գործող մարզադպրոցը, որն, ինչպես նշեցին, ունի բարեկարգման կարիք, սակայն Սամբոյի ֆեդերացիան իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է մարզադպրոցի պահպանման և զարգացման համար.
ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի լրատվության պատասխանատու Վարդան Օնանյանը նաև մեզ ցույց տվեց այդքան քննարկված սաունա ասվածը, որի հետ կապված լեգենդներ էին պտտվում: Ներկայացնում ենք նաև այդ սաունա կոչվածի կադրերը.
Նշենք նաև, որ մեր նախկին նյութի պատրաստման համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի աշխատակցի հայտնած տեղեկությունները, որոնք կան այս տեսանյութում.