ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Ինչպես կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությունները՝ սահմանափակ կազմով որոշում կայացնելու և հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: