Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հյուսիային Ջամմու նահանգի և Քաշմիրի բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Հնդկական ուժերը ետ են մղել հարվածը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի ու Պակիստանի միջև օդային ճակատամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում կողմերը կործանիչներ են խոցել: Կան նաև տեղեկություններ, որ Պակիստանը պատանդ է վերցրել հնդկական ուժերի երկու օդաչուի: