Հնդկաստանի ԱԳ նախարարությունը հաստատել է ՄիԳ-21 կործանիչի կորուստը՝ հայտնելով, որ Քաշմիրի երկնքում օդային ճակատամարտ է եղել Պակիստանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Կումարին:
Դելին տեղեկություններ չունի օդաչուի մասին, այս պահին ճշտվում են տեղեկությունները, որոնց համար վերջինս պատանդ է վերցվել:
«The Independent»-ը փոխանցում է, Կումարը հաստատել է, որ հնդկական օդուժը պակիստանյան կործանիչ է ոչնչացրել: Իսլամաբադն իր հերթին հայտնել է, որ խոցված կործանիչը F-16 է:
Պակիստանյան բանակն իր հերթին հայտնում է, որ հնդկական երկու օդանավ է խոցել և պատանդ վերցրել երկու օդաչուի:
Իսլամաբադը նաև նշել է, թե նոր պատերազմ չի ուզում Հնդկաստանի հետ:
«The Times of India»-ն գրում է, որ Պակիստանի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել միջուկային ուժերի հրամանատարության հետ: