Միջազգային Իրավական 

ԱՄՆ-ում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

Մերիլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երկրում ամենաորոնվող 10 հանցագործներից մեկին՝ Լամոնտ Ստեֆենսոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Ստեֆենսոնն առաջին հանցագործությունը կատարել է 2014 թվականին՝ սպանելով իր նախկին ընկերուհուն: Նրա որոնողական աշխատանքները դժվար էին, քանի որ իրավապահ մարմինները չունեին հանցագործի մատնահետքերը: Ոստիկանների ձեռքում էր միայն Ստեֆենսոնի լուսանկարը: Եվ միայն 4 տարի անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նրան՝ շնորհիվ հաղորդման, որ կասկածելի տղամարդը քնած է բեռնատարում:

«Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր զբաղվել են նրա որոնողական աշխատանքներով: Ես ամեն օր սպասում էի այս զանգին»,- ասել է սպանված աղջկա եղբայրը:

Նշվում է նաև, որ Ստեֆենսոնը կասկածվում է նախորդ շաբաթ Վաշինգտոնում իրականացված մեկ այլ աղջկա սպանության մեջ:

Նույն շարքից