Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայերի, ադրբեջանցիների և դաղստանցիների մասնակցությամբ փոխհրաձգության արդյունքում զոհված տղամարդը հայ է։