Աշխարհահռչակ լեզվաբան, քաղաքական փիլիսոփա և հրապարակախոս Նոամ Հոմսկին, ով համարվում է ժամանակակից ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկը, մեծ ուշադրություն է դարձնում զանգվածային մտածողության կառավարման խնդիրներին։ Նա թողարկել է մի շարք աշխատություններ, որոնք ներկայացնում են, թե ինչպես են ԶԼՄ-ները և պետությունների ղեկավարները կառավարում հասարակությանը։
Ստորև կներկայացնենք դրանցից տասը.
Մեղքի զգացման մշակումը
Հիմնական առաքելություններից մեկը մարդկանց մոտ մեղքի զգացում արթնացնելն է։ Կասկածը սեփական մտավոր ունակությունների և բավարար չափով ծախսած ջանքերի նկատմամբ ստիպում է յուրաքանչյուրին մեղավոր զգալ իրեն։
https://www.instagram.com/p/BtnqcikAp0K/?utm_source=ig_embed
Նման իրավիճակում մարդը երբեք չի ապստամբի գործող անարդար համակարգի դեմ, քանի որ ամբողջ ուժերը կծախսի սեփական եսը նվաստացնելու համար։ Դա հանգեցնում է դեպրեսիաների կամ ճնշված հոգեվիճակի, իսկ նման մարդը որևէ վտանգ չի ներկայացնում իրենից։
https://www.instagram.com/p/BtLNc2UgEC7/?utm_source=ig_embed
Ինֆանտիլիզացիա
Քարոզչական ելույթների ժամանակ հռետորները փորձում են օգտագործել հնարավորինս պարզ խոսքեր, կերպարներ և հնչերանգ, կարծես խոսում են մտավոր թերի զարգացում ունեցող մարդկանց կամ երեխաների հետ։ Ինչքան մեծ է էֆեկտի անհրաժեշտությունն, այդքան շատ են ինֆանտիլ արտահայտությունները։
https://www.instagram.com/p/BtQmQgAAVmF/?utm_source=ig_embed
Նման մեթոդի կիրառման արդյունքում մարդը ենթագիտակցորեն վերակազմավորում է մտածողությունը և կրիտիկական չի մտածում։ Դա բնորոշ է հենց երեխաներին։
https://www.instagram.com/p/BuKARimAC79/?utm_source=ig_embed
Ուշադրության շեղում
Զանգվածների ղեկավարման գործում շրջադարձային է հատկապես ուշադրության շեղմումը։ Տեղեկատվությունը լի է մանր, չնչին նշանակության իրադարձություններով, որոնք խանգարում են մարդկանց իրազեկված լինել երկրում կատարվող ակտուալ և կարևոր իրադարձություններից։
https://www.instagram.com/p/Bp7hTObAb9Y/?utm_source=ig_embed
Դրա փոխարեն տեղեկատվական հարթակը լցվում է սպորտային, շոու-բիզնեսի նորություններով և ժամանցային ծրագրերով։ Այս բոլորը կենտրոնացած են մարդկային բնազդների վրա և այդ պատճառով էլ բարդ է մարդկանց նման նախագծերից հեռացնելը։
https://www.instagram.com/p/Bo6UAMXge6v/?utm_source=ig_embed
Զգացմունքներ
Երկրորդ կարևոր միջոցը զգացմունքային ներգործությունն է։ Զգացմունքային ճնշման դեպքում հաճախ չի աշխատում իրատեսական մտածողությունը և մարդը չի կարող իրավիճակին նայել կրիտիկական հայացքով։
https://www.instagram.com/p/BoOhxrCgpMg/?utm_source=ig_embed
Նաև պետք է նշել, որ զգացմունքները ճեղք են բացում, որտեղ կարող են շատ հանգիստ տեղավորել վախը և ցանկությունները։ Օրինակ՝ ահաբեկչության սարսափը մարդկանց մոտ բարկություն և վախ է առաջացնում, բայց իրական պատճառները մնում են անհայտ։
https://www.instagram.com/p/BnTRz6wgVkC/?utm_source=ig_embed
Խնդիրների առաջացում
Կոշտ որոշումները, որոնց դեմ է հասարակությունը, սովորաբար կայացվում են ավելի լուրջ խնդիրների առաջացմամբ։ Այսինքն՝ մարդիկ իրենք են խնդրում, որ նման որոշումներն ընդունվեն։ Օրինակ՝ քաղաքում առաջացող բռնությունների միջոցով կարելի է արգելափակել խոսքի ազատությունը։
https://www.instagram.com/p/BnTRyYqgRZT/?utm_source=ig_embed
Ավելի լուրջ խնդիր է, երբ արհեստականորեն ստեղծում են ճգնաժամ, որի լուծման համար անհրաժեշտ է կայացնել բարդ որոշում։
https://www.instagram.com/p/BkIeD7pgrBx/?utm_source=ig_embed
Հետաձգում
Եթե անհրաժեշտ է ստիպել մարդկանց կայացնել անցանկալի որոշում, ապա կարելի է այն պարզապես հետաձգել։ Մարդկանց համար հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների հետ, եթե այն լինի ապագայում, այլ ոչ թե այս պահին։
https://www.instagram.com/p/BhZ-g_yATxZ/?utm_source=ig_embed
Խնդիրն այն է, որ մարդն ամեն օր սպասում է, որ ինչ որ բան կփոխվի և սխալ որոշումն այլևս պետք չի գա։ Դրանից բացի կա նաև մեկ այլ պատճառ։ Որոշակի ժամանակի ընթացքում մարդիկ համակերպվում են դրա հետ։
https://www.instagram.com/p/BgHtefEg5SS/?utm_source=ig_embed
Աստիճանաբար
Մանիպուլիացիայի ամենամեղմ տարբերակը, թերևս, աստիճանաբար մոտեցումն է։ Հասարակության համար ոչ այդքան նախընտրելի որոշումները կարելի է կիրառել աստիճանաբար՝ ավելացնելով փոփոխությունների թիվը և հերթականությունը տարեց տարի։
https://www.instagram.com/p/BdviMVZlFUg/?utm_source=ig_embed
Եթե որոշումը մեծ հասարակության համակարգային փոփոխություններ է պահանջում, ապա բնական է, որ կբարձրանա գործազրկությունը, դրամի արժեզրկմամբ և այլն։ Նման համակարգերի աստիճանաբար փոփոխման դեպքում հասարակական դժգոհությունը չի վերածվի հեղափոխության։
https://www.instagram.com/p/BbSnQA4lBiT/?utm_source=ig_embed
Բթեցում
Կարևոր է, որ մարդիկ չգիտակցեն, որ իրենց կառավարում են, բայց գաղտնի և զգուշությամբ կառավարումը բարդ է։ Հասարակ քաղաքացիներին կառավարելու համար շատ ավելի հեշտ է մեծացնել հասարակության և իշխանության մտածողությունը։
https://www.instagram.com/p/Ba01nPLFOo7/?utm_source=ig_embed
Հիմնականում թիրախավորվում են կրթության ոլորտները, հատկապես՝ հասարակ դպրոցներում կրթության որակը։
https://www.instagram.com/p/BZG4lqBlx0m/?utm_source=ig_embed
Հիմարությունը նորաձև է
Ձևավորվում է զանգվածային մշակույթ, որը համոզում է մարդկանց, որ անկիրթ, անդաստիարակ, կոպիտ և հիմար լինելը նորաձև է։ Սա նախորդ կետի շարունակությունն է։
https://www.instagram.com/p/BXiG_pzF9oR/?utm_source=ig_embed
Մարդկային գիտակցության նեղ շրջանակներում պահելու համար հիմնականում օգտագործում են դեղին մամուլը, ցածրորակ հումորը, դատարկ վեճերը, գերբնական սյուժեները։
https://www.instagram.com/p/BUot5Dthz8J/?utm_source=ig_embed
Գիտությունը ծառայում է վերնախավին
Բոլոր վերոնշյալ կետերը հանգեցնում են այն մտքին, որ արագ զարգացող գիտությունը, որը նաև ուսումնասիրում է մարդկային պահվածքը, ծառայում է քաղաքական վերնախավին։
https://www.instagram.com/p/BUXh_CWhwm7/?utm_source=ig_embed
Հասարակ մարդն անգամ չի էլ իմանում, որ համակարգն արդեն վաղուց գիտի, թե ինչու է անհատը վարվում այսպես կամ այնպես։ Անգամ բարդ չէ ասելը, թե անհատը որ խանութ կհաճախի և ինչ կգնի այնտեղ։
https://www.instagram.com/p/BQnqZf5hFrI/?utm_source=ig_embed