Գլխավոր Հասարակություն 

Վարչապետի հայտարարությունից հետո Արամ Սիմոնյանը դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով

analitik.am

Վարչապետի հայտարարությունը չեմ կարող մեկնաբանել, պետք է հարցն ուղղել վարչապետին և նրա լրատվական ծառայությանը: Այս մաիսն լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո դիմել էթիկայի հանձնաժողով:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Հայաստանում տեղ չունեն այն ռեկտորները, ովքեր դուռ են փակել ուսանողների առաջ՝ նշելով, որ վերջիններս կարող են ճանկռել իրենց աթոռներն ու սեղանները, սակայն պետք է հեռանան ու այլ գործ գտնեն իրենց համար: Փաշինյանն անուններ չէր տվել, սակայն միաբերան խոսվում է այն մասին, որ խոսքը վերաբերում է հենց Սիմոնյանին:

Լրագրողներիր հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունը չի քննարկում. «Վարչապետն ընդհանուր կարծիք է հայտնել, ոչ անձնավորված: Ես որևէ պարզաբանում չեմ կարող տալ»:

Դիտարկմանը, որ խոսակցություններն իր անվան շուրջ են պտտվում, Սիմոնյանն ասաց, որ 13 տարի է ինքը ռեկտոր է և անընդհատ խոսակցություներ պտտվում են իր անձի շուրջ. «Ես հո ամեն խոսակցության չեմ կարող մեկնաբանություն տալ: Ես որևէ ուսանողի առջև դուռ չեմ փակել»:

Սիմոնյանը չգիտի, թե ինչ նկատի ունի ԿԳ նախարարը, ով հայտարարել է, թե ռեկտորի հետագա պաշտոնավարումը լրջագույն խնդիրներ է հանգեցնելու:

 

Նույն շարքից